Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ասֆալտապատման գլուխկոտրուկը

Ասֆալտապատման գլուխկոտրուկը
10.07.2012 | 17:06

Վերջերս, ավելի ճիշտ, երեկ չէ առաջին օրը Շիրազի փողոցի վերգետնյա անցումի մոտ ջրմուղկոյուղին ավարտեց վերանորոգման աշխատանքները։ Ավարտեց փառավոր ձևով։ Եվ քանի որ մինչ այդ հարակից կանգառի մայթն ասֆալտապատվել էր, ասֆալտապատման աշխատանքը նորից կատարվեց, միայն մեկ նորամուծությամբ։ Անցումին կից միայնակ, չորացման վտանգին ենթակա մատղաշ ծառի բունն ամբողջովին ասֆալտապատվել է։ Այսպիսով` կա՛մ ասֆալտի վարպետները չորացող ծառի վերակենդանացման նոր միջոց են հայտնաբերել, և այն, ամենայն հավանականությամբ, լայն կիրառություն կստանա Երևանում և հանրապետությունում, կա՛մ էլ սա ինչ-որ թեթևսոլիկ ասֆալտագործի անփութության հետևանք է։ Այնպես որ, սպասենք խնդրի տրամաբանական լուծմանը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ